Ղարաբաղ08:17, 22 Հոկտեմբեր 2018
Ադրբեջանցի պատգամավորը ցանկանում է, որ Թուրքիայում բացվի Ղարաբաղ անունով զբոսայգի
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, Թուրքիայում է:
Իզմիր քաղաքում նա ներկա է գտնվել «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությանը։ Այնուհետև մեկնել է Թուրքիայի Թոքաթ նահանգի համանուն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։
Լրագրողների հետ հանդիպմանը Փաշաևան մասնավորապես ասել է.
«Մենք ցանկանում ենք, որ Թոքաթում Ղարաբաղի զբոսայգի լինի։ Ղարաբաղը բոլորիս ընդհանուր վիշտն է ու ցավը։ Ղարաբաղի զբոսայգու բացումն ուղերձ կլինի թե՛ բարեկամին և թե՛ թշնամուն»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում արդեն բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ այդտեղի պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |