Քաղաքական13:51, 22 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդն Էրդողանին անվանել է «դեմագոգ»

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին զայրացրել է համաներման մասին իրենց կազմած օրինագծի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ղեկավար Էրդողանը, անդրադառնալով իրենց ԱԶԿ-ի կոալիցիոն գործընկեր ԱՇԿ-ի նախաձեռնությանը, ասել էր.
«Մենք չենք կարող հենց այնպես բացել դռները կալանավորների առաջ: Պետության դեմ գործած հանցանքները պետությունը կարող է ներել, սակայն պետությունն անձի դեմ գործած հանցանքը ներելու լիազորություն չունի: Թող այդպես էլ իմանան: Հիմա ոմանք վեր են կացել ու համաներում են գոչում: Եթե տուժածը ասի՝ ներում եմ, դա ուրիշ է, բայց մենք երբեք չենք կարող նման բան անել: Այդ դեպքում մենք չենք կարող արդարությամբ կառավարող իշխանություն լինել: Մի՞թե մենք պիտի հիշվենք որպես թմրանյութերն արդարացնող իշանություն»:
Ազգայնականների առաջնորդն ավելորդ դեմագոգիա է անվանել Էրդողանի հայտարարությունները: Ըստ Բահչելիի՝վ Էրդողանն իրենց կուսակցությանը նույնացրել է թմրանյութերի և դրանցով զբաղվողների հետ, ինչը իրենց ուղղված անհիմն զրպարտանք է, քանի որ թմրանյութերի դեմ պայքարում ամենաշատ ջանքերը հենց ազգայնական-գաղափարական շարժումն է գործադրում :
«Համաներման մասին մեր հեղինակած օրինագիծը թմրամոլության մակարդակի իջեցնելը և նենգափոխելը կոպիտ սխալ ու ավելորդ դեմագոգիա ենք համարում»,- եզրափակել է Բահչելին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |