Քաղաքական10:32, 23 Հոկտեմբեր 2018
Բահչելին հայտարարել է, որ Էրդողանի հետ այլևս չկա դաշինք

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է 2019թ. Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հետ դաշինքով մասնակցել հարցին: Բահչելին նշել է, որ իրենք դաշինքով մասնակցելու ակնկալիք չունեն:
Վերջին իրադարձություններից հետո, երբ ԱԶԿ-ն փաստորեն մերժեց համաներման վերաբերյալ ԱՇԿ-ի նախաձեռնությունը և Էրդողանը հանդես եկավ այդ նախաձեռնությանն ուղղված քննադատական ելույթով, իսկ Բահչելին Էրդողանին անվանեց դեմագոգ, ի հայտ եկավ ճգնաժամ երկու կուսակցությունների փոխհարաբերություններում:
Նախկինում այս երկու ուժերի միջև բազմաթիվ անգամ նման «լեզվական փոխհրաձգություններ» եղել են, որոնց հետևել է հաշտեցում, ապա՝ մերձեցում: Նման մերձեցման արդյունքում էր, որ 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս երկու ուժերը մասնակցեցին «Ջումհուր» (Ժողովրդական) դաշինքով:
Սպասվում էր, որ իսլամական ուղղվածության ԱԶԿ-ն և ազգայնական ուղղվածության ԱՇԿ-ն դաշինքով հանդես կգան նաև 2019թ. սպասվող ՏԻՄ ընտրություններում, սակայն վերջին ճգնաժամը խարխլեց նրանց հարաբերություններն ու Բահչելին վերջնականապես հայտարարել է դաշինքի ավարտի և ՏԻՄ ընտրություններին առանձին մասնակցելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |