• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:07, 23 Հոկտեմբեր 2018

Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում «աշակերտի երդման» մասին պետխորհրդի որոշումը

Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում «աշակերտի երդման» մասին պետխորհրդի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեն ճանաչում Թուրքիայի պետխորհրդի այն որոշումը, որով նախատեսվում էր դպրոցներում վերականգնել ռասիստական բովանդակությամբ «աշակերտական երդում»-ը:

«Այդ որոշումը ցույց է տալիս, որ մեր մեջ դեռևս մի շարք հին հիվանդություններ են ապրում: Մեզ համար մեր ժողովրդի ամենամեծ և ամենահզոր երդումը «Անկախության քայլերգն է» (Թուրքիայի հիմնը-խմբ.): Անկախության քայլերգից բացի ոչ մի երդում չենք ճանաչում ու չենք ճանաչելու: Թողենք թող թուրքը իր թուրք լինելու համար գովեստի արժանանա, քուրդը՝  քուրդ, լազը՝ լազ, գնչուն՝ գնչու չերքեզը չերքեզ լինելու համար: Բայց դա երբեք չպետք է ռասիզմի վերածել»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (պետական կառավարման ոլորտի առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.) կրթական արհմիության դիմումի հիման վրա որոշում էր կայացրել երկրի տարրական դպրոցներում վերականգնել «աշակերտի երդում»-ը:

Արհմիությունը դիմումի մեջ պետխորհրդից պահանջել էր չեղյալ համարել 2013 թվականին կրթության մասին օրենքում կատարված այն փոփոխությունը, որով  հանվել է տարրական դպրոցներում ամեն օր դասերը սկսելուց առաջ բոլոր երեխաների կողմից ռասիստական «երդման» տեքստի պարտադիր արտասանությունը:

Փոփոխությունը իրականացվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում:

Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերը սկսելուց առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:

Էրդողանից առաջ պետխորհրդի որոշումը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ:    

Աղբյուր`    haksozhaber.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}