Քաղաքական06:10, 23 Հոկտեմբեր 2018
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կվերացնի տնտեսական պատժամիջոցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ զրույցում խոսել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանության, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ դեռևս պահպանվող ամերիկյան պատժամիջոցների ու Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցի մասին։
Քալընը, ընդգծելով, որ սաուդցի լրագրողի գործի ոչ բոլոր մանրամասներն են հայտնի, ասել է.
«Հարցը չի վերաբերում միայն Թուրքիային և Սաուդյան Արաբիային։ Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, որպեսզի դեպքի մանրամասները պարզվեն։ Հարցն այստեղ նողկալի սպանության մանրամասների մասին է։ Թուրքիայի նախագահը հենց սկզբից հանդես եկավ չափազանց պարզ դիրքորոշմամբ՝ հայտնելով, որ այս դեպքի հետ կապված ոչ մի բան անհայտ չի մնալու»։
Անդրադառնալով դեռևս ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պահպանվող տնտեսական պատժամիջոցներին՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարան ակնկալում է դրանց չեղարկումը կարճ ժամանակում։ Պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայում կալանավորվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Նա, ի վերջո, ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք։
Քալընը նշել է, որ ձեռքբերված թուրք ամերիկյան համաձայնության շրջանակներում կողմերն առաջիկայում սկսելու են համատեղ ուժերով պարեկային ծառայություն իրականանցնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։ Ըստ այդ փոխ համաձայնության՝ Սիրիայի քրդերը դուրս պիտի գային Մանբիչից, սակայն մինչ այժմ քուրդ զինյալների դեռ միայն մի մասն է դուրս եկել այնտեղից, ինչն էլ մեծապես անհանգստացում է Թուրքիային։ Անկարան Սիրիայի քրդական խմբավորումներին համարում է ահաբեկչական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |