Տարածաշրջան06:40, 23 Հոկտեմբեր 2018
Հուլուսի Աքար. Թույլ չենք տա, որ Հունաստանը Թուրքիային հակառակ քայլեր անի

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Անկարայի նահանգի Փոլաթլը (պատմ. հուն. Գորդիոն) քաղաքում տեղի ունեցող զորավարժությունների ժամանակ հանդես է եկել Հունաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարություններով:
Մասնավորապես ոչ վաղ անցյալում Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական Բարբարոս Հայրեթթին Փաշա նավը նավթային պաշարների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում, թուրքական կողմի պնդմամբ, Հունաստանի կողմից ենթարկվել էր «բռնության»: Աքարն այս առնչությամբ նշել է, որ Կիպրոսում, Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում թույլ չեն տալու, որ Թուրքիայի դեմ քայլեր իրականացվեն:
Միջազգայնորեն (այդ թվում և Թուրքիայի կողմից) ճանաչված Հայաստանի Հանրապետությանը տարածաշրջանային բոլոր նախագծերից մեկուսացնող երկրի պաշտպանության նախարարը սպառնալի կերպով ընդգծել է, որ Էգեյան կամ Միջերկրական ծովում իրականացվող ցանկացած նախագիծ չի կարող կյանքի կոչվել, եթե դրա մեջ ներառված չեն Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Եվ սա այն դեպքում, երբ վերջինս միջազգայնորեն ճանաչվեց չէ որպես պետություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |