Քաղաքական08:41, 24 Հոկտեմբեր 2018
Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել Թուրքիայում սոցցանցերում գրառումներ կատարելիս

Գերմանիայի ԱԳՆ-ը զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշավոր լինել այդ երկրի տարածքում սոցցանցերում գրառումներ կատարելիս:
Ատրգործնախարարության պաշտոնական կայքում «ճամփորդական տեղեկատվություն» բաժնում Թուրքիայի վերաբերյալ արված լրացումների մեջ նշվել է, որ Թուրքիայում քրեական հետապնդման պատճառ կարող է դառնալ կառավարությանը քննադատող հոդվածներով սոցցանցերում կիսվելը և նույնիսկ այդ հոդվածներին «հավանում» տալը: Որպես օրինակ նշվել է հանրապետության նախագահին վիրավորելու կամ ահաբեկչության օգտին քարոզ անելու մեղադրանքներով դատավարությունները:
Գերմանիայի արտաքին գերատեսչությունը զգուշացրել է, որ դատական հետապնդումների պատճառ կարող են դառնալ նույնիսկ այնպիսի գրառումները, որոնք ըստ գերմանական դատական օրենսդրության՝ լիովին տեղավորվում են խոսքի ազատության շրջանակներում:
«Ավելին այդ հետապնդումները կարող են վերջանալ ազատազրկումներով»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքական աղբյուրն էլ հիշեցրել է, որ Թուրքիայում բնակվող կամ Թուրքիա այցելած մի շարք Գերմանիայի քաղաքացիներ արդեն ձերբակալվել կամ կալանավորվել են սոցցանցերում կատարած գրառումների պատճառով: Գերմանական իշխանությունները այդ ձերբակալությունները կամայական են որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |