Քաղաքական11:41, 24 Հոկտեմբեր 2018
Էրդողանի կուսակցությունը և ազգայնականները լարված փոխհարաբերություններով գնում են ՏԻՄ ընտրությունների
Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը պատրաստվում է 2019-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ MHP-ն այդ ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ միասին դաշինքով չի մասնակցելու, որի հետևանքով կողմերի միջև լարվածություն էր առաջացել։
ՏԻՄ ընտրությունների շրջանակներում MHP-ն ցանկանում է որպես Անկարայի քաղաքապետի թեկնածու առաջադրել Մելիհ Գյոքչեքին։ Վերջինս շուրջ 23 տարի եղել է Անկարայի քաղաքապետի պաշտոնում, սակայն 2017թ. Թուրքիայի նախագահի պահանջով հրաժարական էր տվել։
Ըստ MHP-ին մոտ կանգնած աղբյուրների՝ սպասվում է, որ կուսակցապետ Դևլեթ Բահչելին կհանդիպի Գյոքչեքի հետ՝ քննարկվելու նրա թեկնածության հարցը։
Հիշեցնենք, որ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայում հայտնի է իր հակահայկական հայացքներով։ Նա մշտապես սերտ կապերի մեջ է եղել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |