Մշակութային11:40, 24 Հոկտեմբեր 2018
Դիարբեքիրում թանգարանի լոգոն կուռքի են նմանեցրել և կոտրել
Թուրքիայում քաղաքացիները կուռքի են նմանեցրել Դիարբեքիրի թանգարանի լոգոն, ինչի պատճառով այն պարբերաբար հարձակումների է ենթարկվում։
Լոգոն ներառում է Դիարբեքիրի «Körtik Tepe» անվամբ հայտնի հնավայրից պեղված քանդակը, որում ինչ-որ անհայտ արարած է պատկերված։
Թանգարանի աշխատակիցների վկայությամբ՝ լոգոն քաղաքացիների կողմից հարձակման է ենթարկվել և կոտրվել։ Տնօրինությունը վերականգնել է լոգոյում տեղ գտած պատկերը, սակայն այն երկրորդ անգամ են կոտրել։
Հարցին, թե ինչու են կոտրում քանդակը, ակտիվիստները պատասխանել են, որ այն «կուռքի է նման և մեղք է»։ Դրանից հետո լոգոն տեղափոխվել է թանգարանի բակ։
Դիարբեքիրի թանգարանում ցուցադրված է 29․270 հնագիտական նմուշ՝ սկսած վաղ բրոնզի դարից մինչև օսմանյան ժամանակները։ Այստեղ հնարավոր է գտնել ուրարտական, ասորական, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական և սելջուկյան ժամանակաշրջաններին պատկանող գտածոներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |