• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:29, 26 Հոկտեմբեր 2018

Չավուշօղլուն. «Մեզ մտահոգում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ արած մարդը գտնվում է ԱՄՆ-ում»։

Չավուշօղլուն. «Մեզ մտահոգում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ արած մարդը գտնվում է ԱՄՆ-ում»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսալականը» անվամբ կոնֆերանսին, որի ընթացքում խոսել է մի շարք օրակարգային հարցերի մասին։

Նա անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող և հետապնդվող ամերիկաբնակ իսլամի քարոզիչ, թուրք  միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հարցին, թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև Անկարայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ իրենք սկսել են Գյուլենի հանցանքն ապացուցող փաստերը ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI)։

«ԱՄՆ-ն հասկացավ, որ համառություն դրսևորելով  Թուրքիայից չի կարող ինչ-որ բան ստանալ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը ամերիկացի հոգևորական Բրանսոնը չէր։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն դրական չի արձագանքում գյուլենական համայնքի վերաբերյալ մեր պահանջներին։ Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած մարդը գտնվում է ԱՄՆ-ում։ Մենք սկսել ենք Գյուլենի մեղքը ապացուցող փաստեր ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Բացի միջազգային պայմանագրերից մենք ԱՄՆ-ի հետ ևս ունենք պայմանագիր։ Գյուլենական համայնքի  առաջնորդին ինչո՞ւ մեզ չեք հանձնում»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինս ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ։  

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Անկարան շուրջ 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն մինչ օրս նրանց պահանջը չի բավարարվել։

Աղբյուր`    Doğan

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}