Մշակութային09:55, 26 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի Գազիանթեփ նահանգի հայկական եկեղեցին լքված ու անմխիթար վիճակում է

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նիզիփի շրջանում գտնվող հայկական Ֆևքանի եկեղեցին հայտնվել է լքված ու անմխիթար վիճակում։
Եկեղեցին 2011թ․ վերանորոգվել էր Վաքըֆլարի շրջանային վարչության կողմից, սակայն այսօր կառույցը դարձյալ անմխիթար վիճակում է։ Պատերին ներկերով գրություններ են արվել, ապակիները կոտրված են, տանիքին խոտեր են աճել։
Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցու բակն այսօր Նիզիփում ապաստանած սիրիացի երեխաների համար խաղադաշտի է վերածվել։
Ֆևքանի եկեղեցու կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 6–7-րդ դարերում՝ բյուզանդական ժամանակաշրջում և ավելի հին է, քան Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու ներսի զարդաքանդակներն ու սրբապատկերները մինչ օրս չեն պահպանվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |