• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:49, 26 Հոկտեմբեր 2018

Թուրք վերլուծաբան. «Ինչո՞ւ է Թուրքիան մասնակցում ՆԱՏՕ-ի հակառուսական զորավարժությանը»

Թուրք վերլուծաբան. «Ինչո՞ւ է Թուրքիան մասնակցում ՆԱՏՕ-ի հակառուսական զորավարժությանը»

Թուրք սյունակագիր Էրթյուրք Թյուրքերը վերլուծական հոդված է հրապարակել Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժության մասին։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, նույնպես մասնակցում է այդ զորավարժությանը։

Հոդվածում նշվում է, որ  զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 7-ը և նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 23-ը: Ներգրավված է լինելու ռեկորդային քանակությամբ զինծառայող (մոտ 51.000), 10.000. ռազմական մեքենա, 150 ռազմական ինքնաթիռ, 60 ռազմանավ: 

Նշելով, որ զորավարժությունը ունի հստակ հակառուսական բնույթ, թուրք հեղինակը հարցադրում է անում, թե «Թուրքիան ի՞նչ գործ ունի այդ զորավարժությունում»։ 

«Այս զորավարժությունը, անշուշտ, օգուտ կբերի Թուրքիային ռազմական պատրաստվածության, զենքերի փորձարկման, ինչպես նաև  այլ երկրների զինված ուժերի հետ համագործակցելու տեսանկյունից։  Սակայն, եթե որոշողը ես լինեի, Թուրքիան չէր մասնակցի դրան՝ հաշվի առնելով, որ զորավարժությունները թիրախավորում են Ռուսաստանին։ Բացի այդ, այն երկիրը (նկատի ունի Նորվեգիա), որտեղ ընթանում են այդ զորավարժությունները, չի ներառվում Թուրքիայի հետաքրքրությունների ու շահերի գոտում»։

Հեղինակը հավելում է, որ  Նորվեգիայում ընթացող զորավարժություններին մասնակցելը Թուրքիայի համար ձեռնտու չէ ֆինանսական առումով՝ հաշվի առնելով, այն որ  թուրքական տնտեսությունը  ծանր ժամանակներ է ապրում։ 

Հիշեցնենք, որ 
Էրթյուրք Թյուրքերը պաշտոնաթող զինվորական է, որ ծառայություն է իրականացրել Թուրքիայի ռազմածովային ուժերը։ Նրա գրեթե բոլոր հոդվածները և վերլուծությունները առնչվում են ռազմական ոլորտի հետ։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}