Քաղաքական07:43, 26 Հոկտեմբեր 2018
Հայտնի է դարձել Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների օրը

Հայտնի է դարձել Թուրքիայում անցկացվելիք առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ամսաթիվը: Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշման համաձայն՝ դրանք անցկացվելու են 2019-ի մարտի 31-ին:
Պաշտոնաթերթում հրապարակված կառավարության որոշման մեջ նշվում է, որ ընտրական գործընթացը սկսվում է նախորդ ՏԻՄ ընտրություններին հաջորդող 5-րդ տարվա (2019թ.) հունվարի 1-ից, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու մարտի վերջին կիրակի օրը: Հայտարարության մեջ ներկայացված են նաև մանրամասներ թեկնածություն առաջադրելու պայմանների շուրջ:
Նշենք, որ 2014-ի մարտի 30-ին տեղի ունեցած նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 26 քաղաքական կուսակցություն: Հաղթանակ էր տարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ)՝ հավաքելով քվեների 45.6 տոկոսը (20.519.829 մարդ):
Երկրորդ տեղում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) էր` 27.8 տոկոս ցուցանիշով (12.533.398 մարդ):
Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել էին «Գորշ գայլեր» ուլտրաազգայնական կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ)՝ հավաքելով քվեների 15.2 տոկոսը (6.860.493 մարդ), և քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (BDP-ԽԺԿ)` 4.2 տոկոսո ցուցանիշով (1.885.992 մարդ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |