Քաղաքական07:34, 29 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի ընդդիմությունը չի մասնակցի Ստամբուլի նորակառույց օդանավակայանի բացմանը

Հոկտեմբերի 29-ին Անկարայում կայանալու է մեծ միջոցառում, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։ Արարողությանը ներկա են գտնվելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ստամբուլում տեղի է ունենալու նաև նորակառույց 3 օրդանավակայանի բացման արարողությունը, որը լինելու է աշխարհում ամենամեծը։
Տեղի ունենալիք միջոցառումների մասին խոսել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Վերջինս, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք մասնակցելու է Ստամբուլի նորակառույց օդանավակայանի բացման արարողությանը, ասել է.
«Ոչ՛, ես լինելու եմ Անկարայում։ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է Անկարայում և մենք տեր ենք կանգնելու մեր մայրաքաղաքին՝ Անկարային։ Անկարան է մեզ համար ամենաարժեքավորը։ Մեզ համար Հանրապետությունից թանկ բան չկա։ Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չէ, այն բոլորինն է»։
Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի օդանավակայանի բացման արարորղությանը ներկա չեն գտնվելու նաև «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին, ընդդիմադիր «IYI» (Լավ) կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները։ Վերջիններս լինելու են Անկարայում, որպեսզի մասնակցեն Հանրապետության հիմնադրման օրվան նվիրված արարողությանը։
Հիշեցննենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել և հռչակվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |