• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:07, 30 Հոկտեմբեր 2018

Ընդդիմադիր թուրք գործիչը՝ Էրդողանին. «Իմ որդին կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել»

Ընդդիմադիր թուրք գործիչը՝ Էրդողանին. «Իմ որդին կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։

Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև նոր լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի Թունջելի նահանգում  2 թուրք զինվոր սպանվել էր քուրդ զինյալների կողմից։

Բանն այն էր, որ Քըլըչդարօղլուն քննդատատել էր Էրդողանին այն բանի համար, որ Թուրքիայի որոշ նահանգներում թուրք զինվորներն անհրաժեշտ սպառազինություն չունեն։  Ընդդիմադիր գործիչի զայրույթն էր առաջացրել  նաև այն փաստը, որ սպանված թուրք զինվորների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել։

Էրդողանն էլ պնդել է, որ  թուրք զինվորներն ունեն ժամանակակից սպառազինություն։ «Առանց իմանալու ինչո՞ւ ես խոսում»,-ասել էր Էրդողանը և հիշեցրել, որ իր պապը հանուն Թուրքիայի զենքը ձեռքին կռվել է ռուսների դեմ և զոհվել Սարիղամիշում։

Ի պատասխան Քըլըչդարօղլուն ասել էր.

«Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ Ես գնացել եմ այնտեղ, ուր դու չես գնացել։ Որդիս  կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել։ Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գումար հավաքվեց, ի՞նչ եղան դրանք։ Ինչո՞ւ այդ գումարը չհանձնվեց զոհվածների հարազատներին»։

Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են 1914-ի դեկտեմբերի 22-ից մինչև 1915-ի հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}