Քաղաքական08:05, 02 Նոյեմբեր 2018
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նոր պաշտոն է ստանձնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին նոր պաշտոնի է նշանակել: Այսուհետ նա զբաղեցնելու է Թուրքիայի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի փոխնախագահի պաշտոնը:
Թուրքական աղբյուրներում չի նշվում մամուլի խոսնակի պաշտոնից նրա հրաժարականի մասին, ուստի ամենայն հավանականությամբ Քալընը կշարունակի զբաղեցնել նաև այդ պաշտոնը:
Նախագահական համակարգի անցումից հետո ձևավորված «Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի» առաջին ժողովը տեղի է ունեցել Անկարայի նախագահական նախկին Չանքայայի պալատում:
Ժողովի օրակարգային հարցերից են եղել Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչության դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ Իբրահիմ Քալընը նախագահի մամլո խոսնակի պաշտոնը ստանձնել է դեռևս 2014թ. դեկտեմբերի 11-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |