Ռազմական10:52, 02 Նոյեմբեր 2018
Թուրքիայում կմեկնարկի «Atmaca» ծովային թևավոր հրթիռների սերիական արտադրությունը
Թուրքիայում տեղական միջոցներով իրականացված «Atmaca» թևավոր հրթիռների նախագիծը մուտք կգործի սերիական արտադրության փուլ։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) և «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության միջև համապատասխան պայմանագիր է ստորագրվել։ Հրթիռային համակարգի որոշ բաղադրիչներ, սարքավորումներ ու պահեստամասեր կարտադրվեն թուրքական «Aselsan» ընկերության կողմից։
Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Atmaca»-ն Թուրքիայի սեփական միջոցներով արտադրված առաջին ծովային բազավորման հրթիռն է։ Հայտնի է, որ այն կտեղադրվի «Milgem» («Ազգային նավ») նախագծի շրջանակում արտադրված ռազմանավերի վրա։ Հրթիռի սերիական արտադրությանն անցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրը «նավից նավ» թևավոր հրթիռների կարիք ունի։
.jpg)


Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |