Տնտեսական07:45, 06 Նոյեմբեր 2018
Թուրքիան մինչև տարեվերջ պատրաստվում է $1.5 մլրդ-ի գորգ արտահանել

Մինչև 2018թ. վերջ Թուրքիան 1.5 մլրդ-ի մեքենայագործ գորգեր կարտահանի, որի մեկ երրորդը՝ ԱՄՆ: Այս մասին հայտնել է «Հարավարևելյան Անատոլիայի գորգ արտահանողների ասոցիացիայի» (GAHIB) ղեկավար Ահմեթ Քափլանը:
Աշխարհում արտադրվող մեքենայագործ գորգերի 30 %-ը բաժին է ընկնում Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփի (Այնթապ) շրջանի գորգագործներին: Այստեղ կենտրոնացած է Թուրքիայի գորգագործության սեկտորի 90%-ը:
Քափլանի փոխանցմամբ` Գազիանթեփը գորգագործության ոլորտում անընդհատ զարգանում է և մեծ օգուտներ է բերում Թուրքիային:
Նրա խոսքով` համաշխարհային գորգերի առևտրում Գազիանթեփի գորգերի մասնաբաժինը կազմում է շուրջ 50%:
Քափլանը հայտնել է, որ 2018թ. 9 ամսում արդեն $1.1 մլրդ-ի գորգ է արտահանվել:
«Ընթացիկ տարվա միայն առաջին 9 ամսում Թուրքիան ԱՄՆ է արտահանել $350 մլն-ի գորգ: Գորգերի արտահանման ծավալով երկրորդ ուղղությունը Սաուդյան Արաբիան է, որին հաջորդում է Իրաքը»,-ասել է գործարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |