• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:18, 07 Նոյեմբեր 2018

Թուրքիայի արտգործնախարարը՝ ԱՄՆ-ին. «Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ»

Թուրքիայի արտգործնախարարը՝ ԱՄՆ-ին. «Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ»

Թուրքիան չի  ողջունում Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում։

«Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ, ընդհակառակը՝ վտանգավոր է։ Իսկ Իրանի ժողովրդին պատժելը՝ արդար չէ։ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները ազդում են ոչ միայն Իրանի հարևան երկրների, այլև այլ երկրների վրա ևս»,-ասել է Չավուշօղլուն, ավելացնելով, որ այս պատժամիջոցներով ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցած խնդիրները չի լուծի։

Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնին կոչ է արել գնալ երկխոսության։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է դեռևս 2018թ.-ի օգոստոսի 7-ին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:

Մնացած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանի նավթային ոլորտին, ուժի մեջ են մտել 2018թ.-ի նոյեմբերի 5-ին:

Աղբյուր`    Haber. Sol

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}