• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:35, 12 Նոյեմբեր 2018

Թուրք նախարար. «ԱՄՆ-ն թուրք նախարարի և ահաբեկչի միջև տարբերություն չի դնում»

Թուրք նախարար. «ԱՄՆ-ն թուրք նախարարի և ահաբեկչի միջև տարբերություն չի դնում»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրքական համալսարաններից մեկում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում թուրք-ամերիկյան հակասությունների մասին:

Սոյլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության այն հայտարարությանը, որով  գլխագին է խոստացվել նրանց, ովքեր  ամերիկյան կողմին տեղեկություններ կտրամադրեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների գտնվելու մասին։

Այս կոնտեքստում 
թուրք պաշտոնյան հիշեցնելով Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնը Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչ չի համարում, ասել է։

«Նրանք կարծում են, թե 3 ահաբեկչի ներառելով ահաբեկիչների ցուցակի մեջ,  կշահեն մեր ազգի սիրտը։ Երկու թուրք նախարարների հանում են ցուցակից և նրանց փոխարեն 3 ահաբեկչի ավելացնում: ԱՄՆ-ն դրանով մեզ ցանկանում է ասել, որ թուրք նախարարի և ահաբեկչի միջև տարբերություն չի դնում»:

Թուրքիան PKK-ին և YPG-ին նույնացնում է և նրանց համարում  ահաբեկչական կազմակերպություններ։

Թուրք պաշտոնյան առիթը բաց չի թողել ԱՄՆ-ին մեղադրելու Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցելու մեջ։ Սոյլուի խոսքերով՝ PKK-ի 3 պարագլուխներին ահաբեկիչների ցուցակում ներառելը և միաժամանակ Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցելը, ԱՄՆ-ի կողմից «երկերեսանիության» դրսևսորում է։

Հիշեցնենք, որ Սոյլուն այն թուրք նախարարներից էր, ում նկատմամբ ԱՄՆ-ն լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների պատճառով պատժամիջոց կիրառեց։ Նրա մուտքը ԱՄՆ-ը արգելվել էր, իսկ այդ երկրում գտնվող ֆինանսական միջոցները սառեցվել:

Աղբյուր`    Sozcu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}