• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:55, 13 Նոյեմբեր 2018

Թուրքիան Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել Գազայի ուղղությամբ հրթիռակոծությունները

Թուրքիան Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել Գազայի ուղղությամբ հրթիռակոծությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Իսրայելի զինուժի վերջին հրթիռակոծությունները Գազայի ուղղությամբ, որի հետևանքով զոհերի թիվը պաղեստինցիների շրջանում այս պահին հասել է 6-ի։

«Այս հարվածները մեկ անգամ ևս ցույց տվեցին Իսրայելի զավթողական, արգրեսիվ դիրքորոշումը։ Գազայի ժողովրդի դեմ ուղղված հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Միջազգային հանրությունը, որը անտեսում է Իսրայելի հարձակումները, պետք է պատասխանատվություն ստանձնի և գործի անցնի։ 
Ամբողջ աշխարհը պետք է ոչ ասի Իսրայելի սադրիչ զավթողական քաղաքականությանը, որով ցանկանում են փոխել Երուսաղեմի կարգավիճակը, ինչպես նաև Պաղեստինի տարածքը վերածել  բացօթյա բանտի»,-ասել է Քալընը, ավելացնելով, որ այս հակամարտությունը լուծելու համար պետք է հաշվի առնել «Երկու պետություն երկու ազգի համար» սկզբունքը։

«Ակնհայտ է, որ Իսրայելի իշխանությունները չեն հավատում երկու պետության սկզբունքին և ջանում են գործընթացը տապալել։ Անհնար են այնպիսի որոշումների ընդունումը, որոնցով  հաշվի չի առնվի Պաղեստինի ժողովրդի  անկախությունը և անվտանգությունը։ Պաղեստինի ժողովուրդը ո՛չ միայնակ է, ոչ էլ անճար»,-եզրափակել է  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Տեղեկացնենք, որ մինչ Իսրայելի հրթիռակոծությունները, Գազայի հատվածից   80 հրթիռ արձակվել Իսրայելի վրա։

Աղբյուր`    Ensonhaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}