• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 15:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:05, 13 Նոյեմբեր 2018

Չավուշօղլու. «Ֆրանսիայի արտգործնախարարը չափն անցել է»

Չավուշօղլու. «Ֆրանսիայի արտգործնախարարը չափն անցել է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին զայրացրել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի սպանված  սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի թեմայով Թուրքիային ուղղված մեղադրանքները, որոնցում ֆրանսիացի նախարարը պնդել էր, որ Թուրքիան իրենց չի տրամադրել սպանության ձայնագրությունը: Ինչպես նաև ֆրանսացի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը սպանված լրագրողի գործը օգտագործում է քաղաքական խաղ խաղալու համար։ 

Պատասխանելով այս հայտարարություններին Չավուշօղլուն ասել է. 

«Նախևառաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը չափն անցել է։ Նա պետք է իմանա, թե ինչպես խոսել նախագահի հետ։ Եվ երկրորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ֆրանսիայի նախագահի հետ թող չշփոթի»:

Նա, անդրադառնալով սաուդցի լրագրողի սպանության ձայնագրությունը, պնդել է, որ թուրքական
 հետախուզությունը իր ձեռքում եղած  տեղեկությունները և ձայնագրությունները տրամադրել են ֆրանսիական կողմին:

Բացի այդ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահին քաղաքական խաղ խաղալու մեջ մեղադրելը լկտիություն է: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:  

Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը: 

Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքում հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:

 

Աղբյուր`    Timeturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}