Տարածաշրջան12:02, 14 Նոյեմբեր 2018
Թուրքիան լքել է լիբիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված համաժողովը

Թուրքիան հրաժարվել է մասնակցել Լիբիայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կոնֆերանսին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Կոնֆերանսն ընթանում էր Իտալիայի Պալերմո քաղաքում։ Այն սկսվել էր նոյեմբերի 12-ին և ավարտվելու է նոյեմբերի 15-ին։
Ընդ որում Թուրքիան նախապես ներգրավված է եղել այդ կոնֆերանսին և այդ նպատակով Օքթայը անգամ մեկնել էր Պալերմո։
Թուրքիայի փոխնախագահը հայտնել է, որ կոնֆերանսից Թուրքիայի հեռանալու պատճառն այն է, որ որոշ երկրներ միակողմանի դիրքորոշում են ցուցաբերում ճգնաժամի հարցում։
Օքթայի խոսքերով՝ միջազգային հանրությունը չկարողացավ միավորվել, որպեսզի այս անգամ նպաստի ճգնաժամի կարգավորմանը։ Ըստ նրա՝ Լիբիայում հնարավոր չի լինի կայունություն հաստատել, քանի դեռ որոշ երկրներ, սեփական շահերից ելնելով, շարունակում են խոչընդոտել երկխոսությանը։
Իտալիան մտահոգված է Թուրքիայի նշյալ որոշմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |