Քաղաքական07:48, 14 Նոյեմբեր 2018
Թուրք պատմաբան.«Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, երբ խաղաղ են»

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Իլբեր Oրթայլըն Մոսկվայի Յունուս Էմրեի անվան իստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան և Ռուսաստանը պատմական և մշակութային համատեքստում» քննարկման ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին:
Օրթայլըն, հիշեցնելով, որ Խորհրդային միության և Թուրքիայի միջև երբեք պատերազմ չի եղել, հավելել է. «Չնայած դուրս եկանք առաջին համաշխարհային պատերազմից, այդ ժամանակաշրջանում շատ կարևոր ճանապարհ հաղթահարեցինք առողջապահության, կրթության և երկաթգծի ոլորտներում: Եթե այդ ընթացքում տեղի չունենար երկրորդ համաշխարհային պատերազմը, ավելի արագ կարող էինք զարգանալ»:
Պատմաբանը կարևորել է պատմության ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շարունակական բնույթը:
Նրա խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զարգանում են այն ժամանակ, երբ խաղաղ են, հակառակ դեպքում «կյանքը կանգ է առնում»:
Թուրք պրոֆեսորը, անցում կատարելով Ղրիմի հարցին, նկատել է տվել, որ չնայած Ղրիմի հետ կապված որոշ խնդիրներ են եղել, այնուամենայնիվ, Անկարան Ռուսաստանում ճիշտ քաղաքականություն է վարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |