• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:51, 15 Նոյեմբեր 2018

Իրան-PKK համագործակցությունը՝ ըստ թուրքական կայքի

Իրան-PKK համագործակցությունը՝ ըստ թուրքական կայքի

Թուրքական haber7.com լրատվական կայքն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-PYD (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»), ԱՄՆ-PKK («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և Իրան-PKK հարաբերություններին։

Ըստ կայքի՝ ԱՄՆ-ն վերջին ժամանակաշրջանում փորձում է հավասարակշռություն պահել, և հանուն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացում չի ցանկանում։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն PKK-ի ղեկավարների համար «գլխագին» սահմանեց, PYD-ն զորակցություն հայտնեց PKK-ին, որից հետո ԱՄՆ-ն հորդորեց PYD-ին հեռու մնալ PKK-ի ազդեցությունից։

Այս առումով Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին երկակի խաղի մեջ, քանի որ իրենք միշտ հստակ հայտնել են իրենց դիրքորոշումն առ այն, որ PKK-ն և PYD-ն երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություններ են։ Սակայն, ըստ թուրքական կողմի մեկնաբանությունների, ԱՄՆ-ն, չնայած ի սկզբանե համարում էր, որ այդ երկու կազմակերպությունները սերտաճած են, այնուամենայնիվ, այժմ դիտարկում է դրանք որպես առանձին կառույցներ և Թուրքիային հորդորում է PYD-ի դեմ կտրուկ քայլեր չանել:

Իրան-PKK հարաբերությունների մասով կայքը նշում է, որ Թուրքիան վաղուց գիտեր նրանց համագործակցության մասին, բայց վերջերս ի հայտ է եկել նաև դա ապացուցող փաստաթուղթ։

Այդ փաստաթուղթը հրապարակվել է Իրաքյան Քուրդիստանի լրատվամիջոցներում։ «Հույժ գաղտնի» գրառմամբ այդ համաձայնագրով, ըստ թուրքական կայքի մեկնաբանության, Իրանը PKK-ին օգտագործում է ընդդիմադիր քրդերի դեմ, ապահովում նրանց լոգիստիկ (թիկունքային) աջակցությամբ, տրամադրում ռադարային տվյալներ։

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պայմանավորվել են նաև, որ չեն բախվելու միմյանց հետ։ Այս ամենի դիմաց, թուրքական կողմի պնդմամբ, PKK-ն պարտավորվել է ապահովել Իրանի սահմանի անվտանգությունը։ 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}