• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

06:42, 16 Նոյեմբեր 2018

Թուրքիայում ավարտվել է սպանված ռուս դեսպանի գործով հետաքննությունը (տեսանյութ)

Թուրքիայում ավարտվել է սպանված ռուս դեսպանի գործով հետաքննությունը (տեսանյութ)

Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ընթացող հետաքննությունը։

Հետաքննության շրջանակներում Անկարայի Հանրապետական դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն  եկել է այն եզրակացության, որ ռուս դեսպանի սպանության կազմակերպման գործում թիվ մեկ մեղադրյալը իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենն է։ Նրա հետ միասին պատվիրատուների թվում են ընդգրկվել նաև Շերիֆ Թեքալան և Էմրե Ուսլուն։

Գյուլենը համարվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի առաջնորդը։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։  

Այժմ մեղադրական եզրակացությունը կներկայացվի Անկարայի հանրապետական գլխավոր դատախազի վավերացմանը: Եթե դատախազը մեղադրականը հաստատի, ապա այն կուղարկվի դատարան։

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում։ Հարձակումն իրականցրել է Մևլութ Մերթ Ալթընթաշը։ Նա եղել է ոստիկանության աշխատակից, ով մտել է թանգարան, Կառլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա կրակել է դեսպանի վրա թիկունքից։ Թուրքական ոստիկանությունն Ալթընթաշին հենց սպանության վայրում վնասազերծել է։

Ռուս դեսպանի սպանության տեսանյութը՝

Աղբյուր`    Haber.sol

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}