Քաղաքական10:14, 16 Նոյեմբեր 2018
Թրամփն ուսումնասիրում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու տարբերակները

ԱՄՆ-ի ղեկավարությունն ուսումնասիրում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավոր տարբերակները։ Նման տեղեկությունէ տարածել ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ նշելով, որ այս պահին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացնում։
«Դոնալդ Թրամփը սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությունից հետո օրակարգ է բերել Գյուլենի արտահանձնման հարցը։ Հնարավոր է, որ դրա նպատակն է նվազեցնել Խաշոկջիի գործով Թուրքիայի պահանջները Սաուդյան Արաբիայի նկատմամբ։
Ըստ թուրք պաշտոնյաների՝ Գյուլենի արտահանձման համար ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն օրինական հիմնավորում չունի։ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն զեկուցել էր, որ Գյուլենն ամերիկյան ոչ մի օրենք չի խախտել։ Այդ պատճառով Թրամփը պահանջել է արտահանձնման այլ տարբերականեր փնտրել»,-նշել է NBC-ն։
Նշվում է նաև, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են NBC-ի տեղեկատվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |