Մշակութային06:53, 20 Նոյեմբեր 2018
Աշխարհում սերիալների ներմուծման 25%-ը կազմում են թուրքական սերիալները
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ աշխարհում սերիալների ներմուծման 25%-ը կազմում են թուրքական սերիալները և այս ոլորտում աշխարհում առաջատարն է:
Նախարար Էրսոյը, պատասխանելով կինոարտադրությանը վերաբերող հարցերին, ասել է, որ նախարարության ֆինանսավորմամբ 2002թ. տեղական արտադրության սերիալների թիվը 9-ն էր, իսկ 2017թ. այս թիվը հասել է 148-ի:
Ինչ վերաբերում է թուրքական արտադրության ֆիլմերի դիտողների, ապա նրանց թիվը 2 միլիոնից հասել է 40 միլիոնի:
Էրսոյի փոխանցմամբ` Թուրքիան տեղական արտադրության ֆիլմերի 56 տոկոսանոց դիտելիությամբ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում:
«Թուրքական սերիալները արտահանվում են 156 երկիր»,- ասել է Նուրի Էրսոյը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |