• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 15:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:44, 20 Նոյեմբեր 2018

Թուրքիայի գլխավոր ազգայնականի կարծիքով ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային միայն վնաս է տվել

Թուրքիայի գլխավոր ազգայնականի կարծիքով ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային միայն վնաս է տվել

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով կուսակցական ժողովում, անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին և Թուրքիայի առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին:

Բահչելին մասնավորապես քննադատել է իսլամական մի շարք պետությունների առաջնորդների, որոնք, ըստ նրա, ոչ թե առաջնորդվում են իսլամի սկզբունքներով, այլ միայն իրենց նեղ անձնական շահերով: Այս համատեքստում նա անդրադարձ է կատարել նաև սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ: 

Ըստ ԱՇԿ առաջնորդի` արտաքին ուժերը ցանկանում են իսլամական պետություններին խորտակել ահաբեկչության մեջ և իշխել նրանց:Բահչելին կարծում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմքում  իշխանություն ունենալու համար մղվող պայքարն է, շահերի բաժանումը:

ԱՄՆ-ին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ մեղադրող ազգայնականն ընդհանուր առմամբ բացասական է գնահատել նաև ՆԱՏՕ-ի դերը Թուրքիայի պատմության մեջ: Բահչելին պնդել է, որ ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին դուր չի գալիս այն, որ Թուրքիան պայքարում է ահաբեկչության դեմ:

Այս առումով Թուրքիայի գլխավոր ազգայնականը հանգել է այն եզրակացությանը, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային միայն վնաս է տալիս:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}