• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 15:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:14, 23 Նոյեմբեր 2018

«STAR». «Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին»

«STAR». «Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին»

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի Սոչիում ունեցած հանդիպումները ԱՄՆ-ին ստիպել են նոր քայլեր ձեռնարկել Սիրիայում: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը և հավելում, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի  է մատնել ԱՄՆ-ին: 

Լրատվականը նշում է, որ Պենտագոնը նկատելով, որ Թուրքիան Եփրատի արևելքում ռազմական գործողությունների է պատրաստվում, հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանին դիտակետեր է հիմնելու:

Ըստ հրապարակման` ԱՄՆ-ն բացահայտ կերպով ասել է իր նպատակը՝  Թուրքիային հեռու պահել Եփրատի արևելքից` չնայած Մանբիչում Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռք բերված համատեղ ճանապարհային քարտեզի:

Կայքը հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի վերջին հայտարարությունները Թուրքիայում
 «Եփրատի արևելքում ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել Թուրքիայի դեմ և ձեռնոց է նետել Անկարային» շեշտադրմամբ  են մեկնաբանվում:

Այլ աղբյուրների համաձայն` ԱՄՆ-ն դիտակետի կառուցումով կանխում է Եփրատի արևելքում Թուրքիայի միջամտությունը և  թիրախի տակ է առնում Թուրքիայի ԶՈՒ-ի շարժերը: 

Նշվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին հիմնվելիք դիտակետերով ԱՄՆ-ն «պաշտոնապես» սահմանային հարևան է դառնալու Թուրքիայի հետ:

Այս թեմայի շուրջ իր  դիտարկումներն է արել նաև պաշտոնաթող գեներալ Իհսան Բաշբոզքուրթը. «Եթե ԱՄՆ անկեղծ է, ապա Թուրքիայի հետ կհամագործակցի: Պետք է դիտակետերը միասին հիմնեն»: 

Աղբյուր`    Star

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}