• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:48, 23 Նոյեմբեր 2018

Փորձագետ․ Էրդողանի կուսակցությունն ընտրություններում կստանա ձայների միայն 34-35 տոկոսը

Փորձագետ․ Էրդողանի կուսակցությունն ընտրություններում կստանա ձայների միայն 34-35 տոկոսը

Թուրքիայում իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)  և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) կոալիցիա կազմելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններում կարող են տանալ ընտրողների ձայների 51-52 տոկոսը։

Այս մասին հայտնել է Թուրքիայում գործող «Gezici» հետազոտական ընկերության տնօրեն Մուրաթ Գեզիջին՝ տվյալներ հրապարակելով վերջին հարցումների արդյունքների մասին։

«Այն հանգամանքը, որ ԱԶԿ-ի պոտենցիալ ձայների մակարդակը նվազել է 40 տոկոսից, ցույց է տալիս, որ այս կուսակցությունը միայնակ չի կարող հաղթել ընտրություններում։ ԱԶԿ-ի ընտրազանգվածի կորստի պատճառներից են տնտեսական դժվարությունները, ահաբեկչության խնդիրը, կրթության ոլորտում առկա խնդիրները, սիրիացի փախստականների թվի ավելացումը, գործազրկությունը, դատաիրավական համակարգի անբավարար աշխատանքը», - նշել է Գեզիջին։

Դա է պատճառը, որ ԱԶԿ-ն հարկադրված է ԱՇԿ-ի հետ կոալիցիա ստեղծել, հակառակ դեպքում մի շարք նահանգներում որևէ կերպ քվե ստանալու շանսեր չի ունենա։

«ԱԶԿ-ն միայնակ կարող է ստանալ ընտրողների ձայների ընդամենը 34-35 տոկոսը։ Իսկ ԱՇԿ-ն արդեն կարող է 17-18 տոկոս քվե ապահովել», -  շեշտել է փորձագետը։

Գեզիջիի կարծիքով՝ առկա իրավիճակում երկու կուսակցությունների համագործակցությունն ուղղակի անխուսափելի է։ 

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}