Տարածաշրջան08:16, 26 Նոյեմբեր 2018
Թուրքական ուղղաթիռներն ու ռազմանավերը կներկայացվեն միջազգային ռազմական ցուցահանդեսում

Թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքը ներկայացված կլինի Պակիստանի Քորաչի քաղաքում տեղի ունենալիք 10-րդ «IDEAS» միջազգային ռազմական ցուցահանդես-վաճառքին։ Այն բացվելու է նոյեմբերի 27-ին և կտևի 3 օր։
Ներկայացված է լինելու թուրքական ռազմարդյունաբերական 25 ընկերության արտադրանք։ Դրանցից առավել հայտնիներն են՝ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռները, «Milgem» («Ազգային նավ») նախագծի շրջանակում արտադրված ռազմանավերը։ Թուրքական արտադրանքի ցուցադրման համար հատկացվել է 750քմ տարածք։
Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում թուրքական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա մասնակից երկրների պատվիրակությունների հետ։ Նախատեսվում է թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանմանը վերաբերող համաձայնագրեր կնքել այլ գործընկեր երկրների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |