Տարածաշրջան06:05, 26 Նոյեմբեր 2018
Թուրքիային անհանգստացրել է Սիրիայի սահմանին դիտակետեր հիմնելու ԱՄՆ-ի մտադրությունը

Թուրքիան բնավ չի ողջունում թուրք-սիրիական սահմանին դիտակերեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նոյեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթթիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է մի քանի դիտակետեր հիմնել թուրք-սիրիական սահմանին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Դրանց հիմնումը նպատակ ունի նվազեցնել Թուրքիայի զինուժի և Սիրիայի քրդական ուժերի հաճախադեպ բախումները։ Ինչպես հայտնի է, պաշտոնական Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնը՝ ոչ։
Կանադայում տեղի ունեցած «Halifax» համաշխարհային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում թուրքական կողմն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ դժգոհություն է հայտնել և դեմ արտահայտվել այդ մտադրությանը։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ այդ դիտակետերի ստեղծումն ավելի կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |