Տնտեսական12:32, 26 Նոյեմբեր 2018
Վերջին ամիսներին դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկված թուրքական լիրան բարելավել է դիրքերը

Վերջին ամիսներին թուրք-ամերիկյան հարաբերություններում շարունակվող լարվածության պատճառով ամերիկյան դոլարի նկատմամբ զգալիորեն արժեզրկված թուրքական լիրան աստիճանաբար դիրքերը հետ բերելու միտումներ է ցույց տալիս:
Նոյեմբերի 26-ին լիրան դոլարի նկատմամբ հասել է վերջին 3.5 ամսվա ամենաբարձր փոխարժեքին՝ 1 դոլար / 5.24 լիրա:
Եվրո-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 եվրո / 5.96 լիրա:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում տևական ժամանակ շարունակվող որոշակի լարվածությունը վերջին ամիսներին սրվել էր Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու պատճառով:
Այս իրավիճակի ֆոնին դոլարի նկատմամբ ռեկորդային սրընթաց արժեզրկումներ գրանցած լիրան սկսեց կայունանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հորդորների արդյունքում Բրանսոնին բաց թողելուց հետո միայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |