• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:09, 28 Նոյեմբեր 2018

Թուրքիան Պակիստանի համար կարտադրի հետախուզական ռազմանավեր

Թուրքիան Պակիստանի համար կարտադրի հետախուզական ռազմանավեր

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը մտադիր է նպաստել Պակիստանի բանակի մոդեռնիզացիային և հզորացմանը։ 

Պակիստանի Քարաչի քաղաքում կազմակերպված «IDEAS» միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառին մասնակցել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեն: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկություններ է հրապարակել պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրք-պակիստանյան համագործակցության վերաբերյալ։

Պակիստանում կազմակերպված վերոհիշյալ ռազմական տոնավաճառին ամենալայն կազմով մասնակցած երկիրը Թուրքիան է․ ներկայացված է 25 թուրքական ընկերություն։

Թուրք փոխնախարարը նշել է, որ Պակիստանը պատրաստվում է Թուրքիայից որոնողափրկարարական նավեր պատվիրել։ Բացի այդ՝ Թուրքիան Պակիստան կարտահանի սեփական արտադրության «MİLGEM» (Ազգային նավ) հետախուզական ռազմանավեր։

Պակիստանի պատվիրած նավերից 2-ը կառուցվելու են 
Ստամբուլի նավաշինարանում, մյուս 2-ը՝ Պակիստանի Քարաչի քաղաքում: Այժմ աշխատանքներ են տարվում Քարաչիի նավաշինարանի հնարավորությունների ուսումնասիրման և թուրք ինժեներների համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այնուհետև կսկսվեն նախագծման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 10 ամիս։

Աղբյուր`    Anadolu Ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}