Տնտեսական12:38, 28 Նոյեմբեր 2018
Թուրքիան 84 երկրի մատակարարում է օդանավերի և ուղղաթիռների պահեստամասեր

Թուրքիայի արտահանողների միության (TİM) նախագահ Իսմայիլ Գյուլլեն ելույթ է ունեցել Թուրքիայի «Միջազգային համագործակցության պլատֆորմի» կողմից կազմակերպված Բողազիչիի 9-րդ գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել են շուրջ 80 երկրի բիզնես և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։
«Թուրքիան 157 երկիր ավտոպահեստամասեր է արտահանում, 84 երկիր՝ ինքնաթիռի և ուղղաթիռի պահեստամասեր, 164 երկիր՝ կենցաղային տեխնիկա, 113 երկիր՝ հեռուստացույց»,-նշել է Գյուլլեն։
Ըստ նրա՝ հոկտեմբերին Թուրքիան ընդհանուր առմամբ 15․7մլրդ դոլարի արտահանում է իրականացրել, ինչը ռեկորդային արդյունք է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ։ Գյուլլեն հույս է հայտնել, որ այդ արդյունքը հնարավոր կլինի պահպանել, իսկ մինչև տարեվերջ էլ արտահանման ծավալները հասցնել 170 միլիարդի։
Նա նաև շեշտել է, որ Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալների ընդլայնման գործում մեծ նշանակություն ունի հենց Բողազիչիի գագաթնաժողովը, որի շրջանակներում մինչ օրս առնվազն 1․7մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |