Քաղաքական08:34, 29 Նոյեմբեր 2018
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Թուրքիա-ԵՄ առաջիկա հանդիպումներում

Առաջիկա ամիսներին Թուրքիայի և Եվրամիության միջև տեղի են ունենալու մի շարք ժողովներ, որոնց ընթացքում քննարկվելու են տնտեսության, էներգետիկայի, վիզաների ազատականացման ինչպես նաև այլ որորտներին առնչվող հարցեր։
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակցի տեղեկություններով՝ 2019թ. փետրվարի 10-ին Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը մեկնելու է Բրյուսել։ Նույն թվականին Եվրահանձնաժողովի փոխնախագահներ Ժիրկի Կատայնենը և Մարոս Շևկովիչը մեկնելու են Թուրքիա, որպեսզի թուրք պաշտոնյաների հետ քննարկեն տնտեսական բնույթի խնդիրներ։ Էներգետիկ հարցերի քննարկման համար հանդիպում է նախատեսվում 2019-ի հունվարին Բրյուսելում։
Բուլղարիայի Վառնա քաղաքում 2019թ. անցկացվելու է Թուրքիա-ԵՄ գագաթնաժողով: Առայժմ հայտնի չէ գագաթնաժողովի օրը, սակայն նշվում է, որ այն կարող է տեղի ունենալ մայիսին՝ Եվրահանձնաժողովի ընտրություններից հետո։
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչըն սոցցանցում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 29-ին՝ Բրյուսելում կայանալու է Եվրամիություն-Թուրքիա ասոցացման հանձնաժողովի նիստը։ Կողմերը պիտի քննարկեն Թուրքիայի եվրաինտեգրման, վիզաների ազատականացման, մաքսային միության ընդլայնման հարցերը, ինչպես նաև ֆինանսական համագործակցության և ահաբեկչությամ դեմ պայքարին վերաբերող խնդիրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |