06:03, 30 Նոյեմբեր 2018
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի օդուժն օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ։
Հրթիռակոծվել են Հաքուրք, Ավաշին-Բասյան, Գարե, Հաֆթանին և Մեթինա շրջանները։ Գործողության հետևանքով սպանվել է 14 քուրդ զինյալ։
Օդային օպերացիա իրականացնելու մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |