• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:34, 03 Դեկտեմբեր 2018

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր կուսակցապետին.«Քո դարդը հայրենասիրությունը չէ»

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր կուսակցապետին.«Քո դարդը հայրենասիրությունը չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արգենտինայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի բեռլինյան հանդիպումներին:

Նշենք, որ ըստ Էրդողանի պնդումների՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Բեռլինում հանդիպել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների հետ: 

«Սա ցույց է տալիս, թե որտեղ է Քըլըչդարօղլուն: Իր «դարդը» հայրենասիրությունը չէ: Ով Թուրքիայի թշնամու հետ կողքին է, նրա հետ թև թևի տված է, ես չեմ կարող նրան բարի աչքով նայել»,- ասել է Էրդողանը: 

Վերջինս նշել է, որ Քըլըչդարօղլուն հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր  Սևիմ Դաղդելենի հետ, ով  լուսանկարներ ունի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)  ներկայացուցիչների հետ: 

«Դու ինչպե՞ս կարող ես նրանց հետ հանդիպել: Գնում այնտեղ ու մեր իշխանություններից, Թուրքիայից բողոքում ես: Այստեղից կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին բացեիբաց ներկայացնել, պարզել, թե Սևիմ Դաղդելենը Գերմանիայում, որ կուսակցության անդամ է, ինչ գործունեություն է ծավալում տվյալ կուսակցությունը, որպեսզի ԺՀԿ-ի ընտրազանգվածը լինի իրազեկված»:

Աղբյուր`    Ahaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}