Ռազմական14:05, 03 Դեկտեմբեր 2018
Թուրքիան 30 միավոր «ATAK» ռազմական ուղղաթիռ կվաճառի Պակիստանին

Թուրքական արտադրության «ATAK» ռազմական ուղղաթիռները շուտով կարտահանվեն Պակիստան։ Այս մասին հայտնել է թուրքական «TUSAŞ» ռազմարդյունաբերական ընկերության մարքեթինգի և կապի հարցերով ղեկավար Թամեր Օզմենը։
Վերջինս նշել է, որ Թուրքիայի և Պակիստանի միջև ռազմական ուղղաթիռների արտահանման պայմանագրերն արդեն ստորագրվել են, սակայն դրանց հանձնման ժամկետները թղթաբանական խնդիրների պատճառով ժամանակավորապես հետաձգվել են։
«TUSAŞ» ընկերության և Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև 30 միավոր «ATAK» ռազմական ուղղաթիռի արտահանման պայմանագիր էր ստորագրվել դեռևս 2018թ․ հուլիսին։
Ըստ թուրքական մամուլի՝ այդ պայմանագրով կիրականանա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ ծավալի միանվագ ռազմարդյունաբերական արտահանումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |