• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:02, 03 Դեկտեմբեր 2018

«Ադրբեջանում գործող Yeniavaz լրատվակայքը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ»

«Ադրբեջանում գործող Yeniavaz  լրատվակայքը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ»

Իշխանամետ «Yeni Şafak» թերթն անդրադարձել էլ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարին Ադրբեջանում։

Աղբյուրի պնդմամբ՝ մինչ օրս Ադրբեջանում հաջողությամբ պայքարել են գյուլենական համայնքի դեմ։ Դրա վառ ապացույցն այն է, որ Թուրքիայի 2016թ.  ռազմական հեղաշրջման փորձից հետո Ադրբեջանում փակվեց «Zaman Azerbaycan» պարբերականը, որը համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը:  Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանում փակվել է 13 գյուլենական դպրոց։

Աղբյուրը պարզել է, որ «Zaman»-ի փոխարեն Ադրբեջանում այժմ գործունեություն է ծավալում «Yeniavaz» լրատվական կայքը, որն իբր սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում:

Ավելի վաղ այդ լրատվակայքում հայտնվել էր «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMDER) նախագահ Գյուլբեյի այն պնդումը, թե իբր Թուրքիան հարյուրավոր հայկական բեռնատարների համար բացել է սահմանը:  Այդ հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Թուրքիան Հայաստանի բեռնատարների համար բացում է իր դռները»։

Ադրբեջանում գործունեություն ծավալող հիշյալ կայքի մեկ այլ հրապարակման մեջ խոսվել է այն դեպքի մասին, որ Վրաստանի Բաթում քաղաքից Ադրբեջան է մուտք գործել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող թուրք գործարար Մուստաֆա Ջեյհանը։

«Yeni Şafak»-ի պնդմամբ՝ չնայած Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Ջեյհանին և արտահանձնել Թուրքիային, այնուամենայնիվ, «Yeniavaz»-ում այդ դեպքի վերաբերյալ հրապակված լուրին տրվել է «սադրիչ» վերնագիր՝ «Թուրք գործարարը փախել է Ադրբեջանից»։

Աղբյուր`    Yaniakit

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}