Քաղաքական13:30, 04 Դեկտեմբեր 2018
Պոլսահայ գործիչը` Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի հավակնորդ
Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) ավագանու հայ անդամ Նուրհան Չեթինքայան հայտարարել է, որ 2019թ. մարտի 31-ին կայանալիք Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի ֆոտոլրագրող Միրան Մանուկյանի հետ հարցազրույցում Չեթինքայան նշել է, որ թեկնածության հայտ ներկայացնելու որոշումը պայմանավորվում է Բաքըրքյոյի վարչական շրջանում մշակույթի, արվեստի, հասարակական և բնապահպանական ծրագրերի ոլորտում ձեռք բերած իր փորձով:
Հայ թեկնածուն առանձնացրել է «Իշխանաց կղզիների» առողջապահությանը, կրթությանը, մշակույթին, զբոսաշրջությանը և տրանսպորտին վերաբերող խնդիրները և առաջարկել բարեփոխումների իր եղանակը:
Հիշեցնենք, որ «Իշխանաց կղզիների» բնակչության մեծ մասը կազմում են Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն համարվող հայերը, հույները և հրեաները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |