• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:06, 06 Դեկտեմբեր 2018

Չավուշօղլու. «Այս պահին F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը չեղարկելու հարց չկա»

Չավուշօղլու. «Այս պահին F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը չեղարկելու հարց չկա»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ զրուցել է լրագրողների հետ։ Խոսել է ռուս-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների մասին, որոնք պետք է մատակարարվեն Թուրքիային։

«Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներն Արգենտինայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում խոսել են F-35 կործանիչների մասին։ Ընդ որում Թրամփի նախաձեռնությամբ է այդ հարցը քննարկվել։ Մենք չենք ցանկանում, որ այդ ինքնաթիռների մատակարարման հետ կապված որևէ խնդիր լինի։  ԱՄՆ-ի կոնգրեսում որոշ փորձեր եղան, սակայն Թուրքիան F-35 ինքնաթիռների նախագծի կարևոր խաղացողներից մեկն է։ Մատակարարումը չեղարկման հարց այժմ դրված չէ օրակարգում։ Այս պահին խնդիր չենք տեսնում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Անդրադառնալով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական հարաբերություններում առաջացած նոր լարվածությանը՝ Չավուշօղլուն ասել է.

«Կերչի նեղուցում թե՛ Ռուսաստանը և թե Ուկրաինան ունեն իրավունքներ։ Երկու երկրները որոշ հարցեր պետք է համակարգեն, որպեսզի այլևս չառաջանա նմանատիպ լարվածություն։ Իսկ մենք էլ այդ ուղղությամբ կանենք մեզնից կախված ամեն հնարավորը»,-եզրափակել է Չավուշօղլուն։

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}