Տարածաշրջան09:27, 07 Դեկտեմբեր 2018
Թուրքերը կարևոր ժեստ են համարում ռուսական օդանավակայանը թաթար գրողի անունով կոչելը

Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականն անդրադարձել է Ռուսաստանում կայացած առցանց քվեարկությանը, որով փոխվել են ռուսական մի շարք օդանավակայանների անվանումները։
Թուրքերի ուշադրությունը գրավել այն, որ նախկին Կազանի օդանավակայանին տրվել է ծագումով թաթար գրող և հրապարախոս Աբդուլահ Թուքայի (1886-1913թթ.) անունը:
Աղբյուրն ընդգծում է, որ Թուքայի անունով օդանավակայանը կոչելը կարևոր ժեստ է Ռուսաստանի կողմից՝ ուղղված Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թաթարները թյուրքալեզու ժողովուրդ են և մշտապես գտնվում են Թուրքիայի ուշադրության կենտրոնում։ Օդանավակայանը թաթար գրողի պատվին անվանակորելու օգտին քվեարկել է 68.593 մարդ։
Նշենք, որ Մոսկվայի խոշոր օդանավակայաններից «Շերեմետևը» վերանվանվել է ի պատիվ ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանը՝ աշխարհահռչակ ռուս գիտնական Միխայիլ Լոմոնոսովի անուններով։ Իսկ Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը անվանակոչվել է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով։
Աղբյուր` Sabah
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |