• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 15:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:03, 09 Դեկտեմբեր 2018

Թուրքիայի պետական լրատվական գործակալության անդրադարձը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքիայի պետական լրատվական գործակալության անդրադարձը ՀՀ  Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Թեմային նվիրված ընդարձակ հոդվածը տեղ է գտել գործակալության կայքի գլխավոր լուրերի շարքում։

Աղբյուրն արձանագրում է, որ ՀՀ-ում գրանցված շուրջ 2․5 մլն ընտրողներից այս ընտրություններում ակնկալվում է շուրջ 60 տոկոսի մասնակցությունը։ Նշվում է, որ հոկտեմբերին անցակցված հարցումների համաձայն՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ առաջատար կլինի «Իմ քայլը» դաշինքը, իսկ երկրորդ տեղը կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Anadolu»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ըստ  կանխատեսումների` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Շեշտվում է, որ 10 տարի երկիրը կառավարած Սերժ Սարգսյանն այս ընտրություններում թեկնածություն չի դրել և ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է նախորդ կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանի թեկնածությամբ։

Հոդվածը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը կարող է ունենալ 101-200 անդամ, որոնք պետք է ներկայացնեն առնվազն 3 կուսակցություն։ Նշվում է, որ խորհրդարանի ձևավորումից հետո, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, դեկտեմբերի 31-ին կկայանա ազգային ժողովի նիստ, որտեղ էլ կընտրվի երկրի նոր վարչապետը։

Գործակալությունը նաև ծավալուն անդրադարձ է կատարել վաղաժամ ընտրությունների նախապատմությանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով թավշյա հեղափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր վարչապետության մասին։

Հիշեցվում է նաև, որ ավելի վաղ՝ 2017թ․ ապրիլի 2-ին կայացած նախորդ ընտրություններում ձայների 49 տոկոսը ստացած ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված ամենամեծ ուժն էր, իսկ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Ելք» դաշինքը ընդամենը 7․7 տոկոս քվե էր ստացել։

Աղբյուր`    Anadolu Ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}