Ղարաբաղ12:00, 11 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի նախագահական. «Հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պիտի դուրս գա ադրբեջանական հողերից»

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը նախևառաջ պետք է դուրս գա ադրբեջանական օկուպացված հողերից»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը` նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը։
Ադրբեջանական կողմը նման հարցում էր արել Թուրքիայի նախագահականին այն բանի կապակցությամբ, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե Երևանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ՝ առանց ղարաբաղյան հարցում նախապայմանների։
«Թուրքիան կողմնակից է, որ տարածաշրջանում տիրի կայունություն և խաղաղաղություն, իսկ առանց ադրբեջանական հողերի ազատագրման հնարավոր չէ դրանց հասնել»,- ասվել է Թուրքիայի նախագահականի հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային ուղղված պահանջներից։
Նկատենք, որ առայժմ չկա այս մեկնաբանության պաշտոնական հաստատումը թուրքական կողմից և տեղեկությունը մնում է բացառապես ադրբեջանական աղբյուրի արժանահավատության կամ դրա բացակայության տիրույթում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |