Քաղաքական12:50, 12 Դեկտեմբեր 2018
Քեմալականները հնարավոր է ՏԻՄ ընտրություններում դաշինք կազմեն ազգայնականների հետ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է երկրում 2-րդ ազգայնական կուսակցությունը համարվող «Լավ կուսակցության» (İP-ԼԿ) հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություններից:
Քըլըչդարօղլուն հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են: Հույս է հայտնել, որ դրանք լավ արդյունքներ կունենան, և բանակցությունների հաջող ավարտը բարեբեր կլինի երկրի համար:
Հիշեցնենք, որ 2019-ի մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ բանակցություններ են վարում և արդեն նախնական պայմանավորվածության են եկել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |