• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 13:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:27, 13 Դեկտեմբեր 2018

Հակառակ ԱՄՆ-ի նախազգուշացմանը` Թուրքիան Սիրիայում կսկսի նոր ռազմագործողություն

Հակառակ ԱՄՆ-ի նախազգուշացմանը` Թուրքիան Սիրիայում կսկսի նոր ռազմագործողություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դատապարտել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որում Վաշինգտոնը դժգոհություն էր հայտնել Սիրիայում տեղի քրդական ուժերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվելիք նոր ռազմական գործողության կապակցությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թուրքիան Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություն է սկսելու քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Ի պատասխան Պենտագոնը  իր հայտարարության մեջ ասել էր, որ ամերիկյան կողմը անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում որևէ չհամաձայնեցված ռազմական գործողություն սկսելը:

Աքարը, անընդունելի համարելով ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին,  ասել է. «Մենք շարունակելու ենք վճռականորեն պաշտպանել մեր երկրի և ազգի անվտանգությունը, որը բխում է միջազգային օրենքներից և իրավունքներից։

Աքարի խոսքերով, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ իր սահմանների մոտ՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծվի որևէ «ահաբեկչական միջանցք»։ Թուրք պաշտոնյան ասել է, որ իրենց զինված ուժերը կշարունակեն ռազմական օպերցիաներն այնքան ժամանակ, մինչև վերջին «ահաբեկիչը» (քուրդ զինյալ-խմբ) սպանվի։

Աղբյուրը հայտնում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիան մեծ թվով զինտեխնիկա է ուղարկում դեպի Սիրիայի սահման։ Զինտեխնիկայի շարքում առկա են զրահապատ մեքենաներ, տանկեր և հաուբիցներ։

Աղբյուր`    Kanal B

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}