Քաղաքական07:57, 13 Դեկտեմբեր 2018
ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային

ԱՄՆ-ն արձագանքել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի իրականացնելիք ռազմագործողության մասին Էրդողանի հայտարարությանը:
Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը:
«Սիրիայի հյուսիս-արևելքում, հատկապես ամերիկացի զինվորների տեղակայման կամ դրանց մոտ գտնվող վայրերում կողմերից որևէ մեկի նախաձեռնելիք ռազմական գործողությունները խորը մտահոգություններ են առաջացնում: Անընդունելի ենք համարում չհամաձայնեցված նմանատիպ գործողությունները»:
Պենտագոնի հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները կարող են վտանգել ԻՊ-ի դեմ (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի տարած հաղթանակները և ԻՊ-ին այդ շրջաններում կրկին ակտիվանալու հնարավորություն տալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Սիրիայում: Էրդողանը նշել է, որ թիրախ լինելու են Եփատ գետի արևելյան հատվածում տեղակայված քրդական ուժերը՝ ավելացնելով, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են։
Էրդողանը նաև շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունների թիրախը ոչ թե տարածքում գտնվող ամերիկացի զինվորներն են, այլ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանական ուժերը» (YPG), որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Անկարան YPG-ն համարում է Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրաիական թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |