• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:57, 18 Դեկտեմբեր 2018

Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել»

Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել»

Թուրքական «T24» լրատվական կայքում հոդվածներ հեղինակող Ահմեդ Սևերն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված սպառնալից արտահայտություններին և վիրավորանքներին։

Սևերն ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չի եղել այնպիսի նախագահ, որն իրեն քննադատողներին ու ընդդիմադիր գործիչներին շարունակաբար սպառնա ու վիրավորի այնքան, որքան դա անում է գործող նախագահ Էրդողանը։   

Հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի ելույթներից մեջբերված մի քանի օրինակ։

Մասնավորապես վերջերս Դենիզլի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը վիրավորանք և սպառնալիք պարունակող արտահայտություններ է հնչեցրել FOX TV հեռուստաալիքի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի հասցեին՝ անվանելով նրան անդաստիարակ, իր չափը չիմացող, անամոթ և անբարոյական։

Բացի այդ, ըստ Սևերի, Էրդողանը սպառնում է դատական գործընթացներով։ Նույն ելույթում նա ասել է. «Արդարադատությունը սրան (Ֆաթիհ Փորթաքալին-խմբ.)  հարկ եղած պատասխանը կտա»։

Իսկ Քոնիա քաղաքում Էրդողանի հնչեցրած սպառնալիքը հասել է գագաթնակետին։ «Չափդ ճանաչիր, թե չէ այս ազգը ծոծրակդ կպայթեցնի»,-խոսքերով ահաբեկել է վերը նշված հաղորդավարին։

Ահմեդ Սևերը նշում է նաև, որ իրականում հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալն անձնապես չի վիրավորել Էրդողանին, այլ ընդամենը ասել է, որ երկրում առկա վախի ու սարսափի պայմաններում ժողովուրդը վախենում է բողոքել անգամ թանկացումներից և այլ արատավոր երևույթներից։

Ըստ թուրք վերլուծաբանի՝ պետական և էդողանամետ լրատվամիջոցները Թուրքիայում կատարվող ամեն ինչ ներկայացնում են միայն դրական շեշտադրումներով։ Իսկ այդ պայմաններում նույնիսկ Էրդողանի կողմնակիցներն իրական լրատվություն ստանալու համար հետևում են այլընտրանքային լրատվամիջոցներին, ինչպիսին է օրինակ FOX TV-ն, որի սեփականատերն ԱՄՆ քաղաքացի է։ Ահա այս հանգամանքն էլ հենց հունից հանում է Էրդողանին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}